Իրանի հետ առևտրային հոսքերը շարունակվում են՝ չնայած դժվարություններին. Ռեշետնիկով

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
Իրանում ընթացող պատերազմի և ԱՄՆ–ի ու Իսրայելի կողմից կարևոր ենթակառուցվածքների ռմբակոծության պատճառով Իրանի առևտուրը գործընկերների հետ դժվարացել է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև առևտրային հոսքերը շարունակվում են՝ չնայած դժվար ժամանակներին։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Նրա կարծիքով` առևտրային միությունն Իրանի համար կարող է կայունացնող գործոն դառնալ, քանի որ ընդհանուր սահմանի շնորհիվ ԵԱՏՄ երկրներից անհրաժեշտ ապրանքների մատակարարման վրա որևէ մեկն ազդել չի կարող։
«Կարևոր է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտում ենք գտնվում, և ընդհանուր առմամբ, առևտրային հոսքերը շարունակվում են՝ չնայած բոլոր դժվարություններին։ Ավելին, ներկայիս իրավիճակում կարող է պարզվել, որ հենց առևտրային միությունը կարող է կարևոր կայունացուցիչ լինել Իրանի համար, գոնե անհրաժեշտ ապրանքների մատակարարման առումով, քանի որ մենք ընդհանուր սահման ունենք, որի վրա ոչինչ չի ազդում։ Մեծ տնտեսություն է, որը ապրանքների լայն տեսականի է ներկայացնում», – ասել է Ռեշետնիկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում գրանցված կամ իրանական մասնակցությամբ ընկերությունների թիվը 2022 թվականից ի վեր Ռուսաստանում աճել է 4,5 անգամ։