Իրանի և ՌԴ արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Նախարարները մտքեր են փոխանակել Իրանի դեմ շարունակվող ամերիկա-իսրայելական ագրեսիայի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և Լավրովը քննարկել և մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացումների, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի շարունակվող ռազմական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: