ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Իրանը Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջ ռազմաբազայում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Ալ-Խարջ բազայում մի քանի լիցքավորող ինքնաթիռներ են ոչնչացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: