Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան․ ԶԼՄ

Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Միլանի «Ինտերը» դադարեցրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում է «Tuttosport» –ը։
Հայ կիսապաշտպանը կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հիմա Մխիթարյանը բուժում է վնասվածքը, որը ստացել է Ա Սերիայի 29-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա ապրիլի երկրորդ կեսին:
Նշենք, որ 2025/2026 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հուսով եմ` կհանդիպենք. Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հայ տաքսիստին. տեսանյութ