Առնվազն 13 մարդ Է զոհվել Իրանի արևմուտքում հրթիռային հարվածների հետևանքով

Նշվում է, որ մահացածներից մեկը հղի է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իրանիարևմուտքում հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 13 մարդ Է զոհվել, հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

«Քերմանշահի տասներեք բնակիչներ, այդ թվում ՝ երկու երեխա և չորս կին, զոհվել են նահանգի բնակելի շրջանների ուղղությամբ հակառակորդի հրթիռային հարվածների հետևանքով»,– հայտնել Է գործակալությունը ՝ չհստակեցնելով, թե երբ է դա տեղի ունեցել:

Մահացածներից մեկը հղի է եղել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: