Վարդենիսի զորամասում պահեստազորայինները դանակահարել են իրար. կա 3 տուժած

Զինծառայող. Արխիվային լուսանկար
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ միջադեպի հանգամանքներն ամբողջովին պարզելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Վարդենիսի զորամասում զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, հայտնում է MakaryanNews-ը
«Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են»,–գրել է կայքը։
Sputnik Արմենիային պաշտպանության նախարարությունից հաստատեցին տեղեկությունը։
«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,–հայտնեցին նախարարությունից:
Հավելենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու համար: