Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի Վասիլևկա քաղաքի լցակայանին, կան տուժածներ

Զապորոժիե
Վիրավոր կանանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքով հարձակվել են Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքում գտնվող բենզալցակայանի վրա, տուժել է երկու կին: Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Հակառակորդն ԱԹՍ-ով հարձակվել է Վասիլևկա քաղաքի լցակայանի վրա։ Ցավոք, երկու կին է տուժել»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։
Նրա խոսքով՝ երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
«Կանանցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր», - ընդգծել է մարզպետը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։