ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ռուսերենով շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին և ժողովրդին Իրանին ցուցաբերած աջակցության համար։
«Նախագահ Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պատերազմում... Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին», - գրել է Փեզեշքիանը X-ի իր էջում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: