Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների հետ

Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիայի պաշտպանական ոլորտների միջև համագործակցությանն առնչվող հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների հետ
Ավելի վաղ Պապիկյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։Քննարկվել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։