ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Պապիկյանն այսօր Ֆրանսիա է մեկնել պաշտոնական այցով։
«Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,– նշված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։