«Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ փրկարար ծառայություն

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 19։10–ի սահմաններում «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 13 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։