Իսրայելից Հայաստան են ժամանել 8 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Իսրայելից Հայաստան են ժամանել 8 ՀՀ քաղաքացի
Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով Հայաստան է ժամանալ 8 ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳՆ–ից նշել են, որ փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի:
«Մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության տրամադրած հատուկ ավտոբուսով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար: 2 ՀՀ քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում:
ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Քուվեյթից ՀՀ են վերադարձել 25 քաղաքացի, այդ թվում` ԵՊՀ ուսանողներ. ԱԳՆ