Իրանը բարեկամ երկրներին թույլ է տալիս օգտագործել Հորմուզի նեղուցը. Արաղչի

Իրանի դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է Հորմուզի նեղուցի մասին հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ԻրանիԱԳնախարար ԱբբասԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը թույլատրել է բարեկամ երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի նավերին անցնել Հորմուզի նեղուցով:
«Մենք թույլ ենք տվել Հորմուզի նեղուցով անցնել Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Պակիստանին և Իրաքին, ինչպես նաև այլ պետությունների, որոնց մենք բարեկամական ենք համարում»,- ասել է նախարարը, որի խոսքը մեջբերում է լիբանանյան «Ալ Մայադին» արբանյակային հեռուստաալիքը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Արաղչին, Թեհրանում պատճառ չեն տեսնում Հորմուզի նեղուցով «թշնամական նավերի» անցումը թույլ տալու համար:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս ծովային ճանապարհը Պարսից ծոց միակ անցումն է ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար: