ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը ՆԱՏՕ-ի համար ԱՄՆ-ին սատարելու յուրօրինակ քննություն էր, և Վաշինգտոնը հիասթափված է արդյունքից։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ահա թե ինչու եմ ես այդքան հիասթափված ՆԱՏՕ-ից, որովհետև սա փորձություն էր դաշինքի համար։ Դա իսկական փորձություն էր»,- ասել է Թրամփը իր վարչակազմի նիստի ժամանակ։
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը արդյունավետ բանակցություններ են անցկացրել։ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր ուղիղ երկխոսության փաստը, սակայն նշել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ուղերձներ է ստացել հակամարտությունն ավարտելու շուրջ բանակցություններ սկսելու ամերիկյան ցանկության մասին։ ԶԼՄ-ները գրում էին, որ ԱՄՆ-ն այս հարցով 15 կետից բաղկացած ծրագիր է առաջարկել, իսկ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են կայանալ հանգստյան օրերին Իսլամաբադում։ Այս տեղեկությունը Թեհրանը դեռևս չի հաստատել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: