Ինգուշեթիայի 3 բնակիչ է ձերբակալվել ուկրաինական կապի հանգույց ստեղծելու համար. ՌԴ ԱԴԾ

ԱԴԾ-ի տվյալներով՝ տղամարդիկ պայմանավորվածության են եկել ուկրաինական զանգերի կենտրոնների ներկայացուցիչների հետ և «սիմ–բոքսերի» օպերատորների գործառույթներ կատարել։
Sputnik
Ինգուշեթիայի 3 բնակիչ է ձերբակալվել (1996, 1999 և 2009 թվականներին ծնված), ովքեր կասկածվում են ռուսաստանցիների նկատմամբ խարդախություն կատարելու նպատակով «սիմ–բոքսերի» անօրինական գործունեություն կազմակերպելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ-ի մամուլի ծառայությունը։
Չարագործներից մեկը ձերբակալվել է փոստային առաքանի ստանալու պահին, որոնք երկու «սիմ–բոքսեր» կային։
ԱԴԾ-ի տվյալներով՝ կասկածյալները առնվազն 1,3 մլն ռուբլու նյութական վնաս են հասցրել։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է 146 SIM քարտ և այլ իրեղեն ապացույցներ։
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել թրաֆիկի փոխանցման բաժանորդային տերմինալի կամ վիրտուալ հեռախոսային կայանի անօրինական օգտագործման հոդվածով։