Հրդեհված պատմություն. «Կանազ» մշակույթի տան այսօրվա տեսքը լուսանկարներով

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքի մրոտված պատկերները հրդեհից հետո։
Sputnik
Երևանի «Կանազ» մշակույթի տունը ավագ սենդի մոտ լավ հուշեր է արթնացնում։ Շատերն այստեղ տարբեր խմբակների են այցելել, կինո դիտել։ Այն կառուցվել է 1958 թ.–ին ճարտարապետներ Սոս Մանուկյանի և Վիլեն Տոնիկյանի նախագծով:
Շենքը տարիներ շարունակ լքված ու անմխիթար է եղել, ասում են՝ տարբեր մարդիկ փականները կոտրում, շենք էին ներխուժում։ Կոտրված ապակիներով պատուհաններից ներս նայելիս շենքի անտերությունը միանգամից աչքի է զարնում։ Այն, ինչ ժամանակն ու կասկածելի մարդիկ չէին վնասել, երեկվա հրդեհն է արել։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը «պատմում» է երեկվա հրդեհի մասին։
Հիշեցնենք` մարտի 25–ին, ժամը 19։10–ի սահմաններում «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 13 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։
1 / 19

«Կանազ» մշակույթի տունը հրդեհից հետո

2 / 19

Հրդեհի հետևանքները

3 / 19

Այն, ինչ տեսանելի էր 2–րդ հարկից

4 / 19

Կրակի ճիրաններում հայտնված աստիճանավանդակները

5 / 19

Հրշեջները շարունակում եմ աշխատել

6 / 19

«Կանազ» մշակույթի տան մրոտված պատերը

7 / 19

Հրդեհի հետանքները

8 / 19

Չնայած ավերված շենքին` որոշ տեսարաններ ստիպում են ժպտալ

9 / 19

«Մրոտված» երկինքը

10 / 19

Հրդեհի հետևանքները «Կանազ» մշակույթի տանը

11 / 19

Հրդեհի հետևանքները «Կանազ» մշակույթի տանը

12 / 19

«Հրդեհված» սերը

13 / 19

Կրակի ճիրաններում հայտնվածը

14 / 19

Հրշեջները «Կանազում»

15 / 19

Հրդեհի հետևանքները «Կանազ» մշակույթի տանը

16 / 19

Հրշեջները «Կանազում»

17 / 19

«Կանազը» հրդեհից հետո

18 / 19

«Կանազը» հրդեհից հետո

19 / 19

Հրդեհի հետևանքները «Կանազ» մշակույթի տանը