Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ չի հայտնում` ելնելով նախաքննության շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են»,– նշեցին կոմիտեից։
Ընդգծեցին` նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
ՄՍԾ աշխատակցին կաշառել են ու 1 տարվա նպաստ ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան