Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչ է տուժել

Բելգորոդ. Արխիվային լուսանկար
Վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ, առևտրային և սոցիալական օբյեկտներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է տուժել։ Վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ, առևտրային և սոցիալական օբյեկտներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գիծ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում մարդատար ավտոմեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով երկու կին է տուժել»,-գրել է մարզպետը Max հարթակի իր ալիքում։
Նշվում է, որ նրանք ինքնուրույն դիմել են Օկտյաբրսկի շրջանային հիվանդանոց, որտեղ երկուսի մոտ էլ ախտորոշվել է բարոտրավմա։
«Գրայվորոն քաղաքում FPV-դրոնի հարվածից մարդատար ավտոմեքենայի մեջ գտնվող մի տղամարդ է վիրավորվել»,-հավելել է մարզի ղեկավարը։
Նշվում է, որ տղամարդը ստացել է գլխի, նախաբազկի և որովայնի փափուկ հյուսվածքների բազմակի բեկորային վնասվածքներ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են Ռուսաստանի սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։