Ավելի քան 1 մլն իրանցիներ մոբիլիզացվել են ԱՄՆ ցամաքային հնարավոր գործողության դեպքում

Իրանցի մարտիկներ. Արխիվային լուսանկար
Ամերիկյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ մոտ ապագայում Իրանի դեմ կարող է սկսվել ցամաքային գործողություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Իրանը մոբիլիզացրել է զորքեր հնարավոր ամերիկյան ցամաքային գործողությանը դիմագրավելու համար, հաղորդում է Mehr-ը։
«Մեկ միլիոնից ավելի իրանցի մարտիկներ են մոբիլիզացվել ցամաքում ամերիկյան ուժերին հակազդելու համար», - հաղորդել է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով Կոնգրեսի մի քանի անդամների, հաղորդել էր, որ Իրանի դեմ ցամաքային ներխուժումը կարող է սկսվել մոտ ապագայում: Ավելի ուշ լուրեր էին շրջանառվում, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ինքնաթիռը մանևրներ է արել ԱՄԷ-ի վրայով, ինչը վկայում է Իրանում ցամաքային գործողության նախապատրաստությունների մասին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանին օգնելու համար Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների