ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Անհայտ անօդաչուները Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ հարվածել են 140 հազար տոննա նավթ տեղափոխող թուրքական ALTURA ընկերության լցանավին։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Սև ծովում՝ Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա, թուրքական ALTURA ընկերության նավթատար լցանավը անօդաչուների հարձակման է ենթարկվել, որի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Լցանավում 140 հազար տոննա նավթ կա», – ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ։
NTV-ի տեղեկություններով՝ անձնակազմը օգնություն է խնդրել, վնասվել են նավի կամուրջը և մեքենաների բաժինը։ Անձնակազմը բաղկացած է Թուրքիայի 27 քաղաքացիներից, նրանք չեն տուժել։