ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր։ Այսօր խորհրդարանի նիստի սկզբում հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Բոլորն էլ քվեարկել են Վարդանյանի օգտին։
Վաղը՝ մարտի 26-ին, ԱԺ նիստում Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավորի պարտականությունները ստանձնելուց առաջ կերդվի։
Մարտի 19–ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է և պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: