ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի տեքստ դեռևս ոչ ոք չի պատրաստել և ռուսական կողմի հետ չի համաձայնեցրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով ամերիկյան կողմի այն հաղորդումներին, թե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև որոշակի համաձայնություն է ձեռք բերվել։
«Մենք այդ մասին ոչինչ չգիտենք, քանի որ համաձայնագրի տեքստ, իմ կարծիքով, ոչ ոք չի պատրաստել։ Համենայնդեպս, մեզ հետ ոչ ոք ոչինչ չի համաձայնեցրել և չի քննարկել»,-ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը նաև նշել է, որ Ռուսաստանը տեղեկացված է մարտի 21-ին Ֆլորիդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքների մասին։
Հիշեցնենք` որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ կայացան փետրվարի 17-18-ին Ժնևում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվա ավարտին նա հայտարարեց, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական։ Մեդինսկին նաև ասաց, որ առաջիկայում նոր հանդիպում կլինի։