Ռազմավարական սխալ է. Օրբանն անդրադարձել է ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելուն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը. Արխիվային լուսանկար
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիության կողմից ռուսական մատչելի էներգապաշարների դեմ պատժամիջոցներ սահմանելը քաղաքական խելագարություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ռուսական էներգակիրներից հրաժարվելը Եվրոպայի ռազմավարական սխալն էր։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եթե դուք այդքան կախված եք էներգետիկ պաշարներից, չեք կարող հրաժարվել ձեզ համար անհրաժեշտ էներգետիկայի կարևոր աղբյուրից»,-նշել է նա բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։
Օրբանը հավելել է, որ ռուսական էժան էներգառեսուրսների դեմ Եվրամիության պատժամիջոցները քաղաքական խելագարություն են։
«Դա ռազմավարական սխալ է»,-եզրափակել է Հունգարիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին Եվրամիության խորհուրդը հաստատեց ռուսական գազի մատակարարումներից փուլային հրաժարման ծրագիրը՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից։ Գործող պայմանագրերի համար անցումային շրջանը կտևի մինչև 2028-ի հունվարի 1-ը։ Մինչև հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ համաձայնագրերի դեպքում ռուսական հեղուկացված բնական գազի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազինը՝ նույն տարվա հունիսի 17-ից։