Նովոռոսիյսկի ուսումնական կենտրոնում ուկրաինական ահաբեկչական հարձակում է կանխվել

Հրահանգիչը կատարողին է փոխանցել ուսումնական կենտրոնում գտնվող հետաքրքրության առարկա հանդիսացող օբյեկտների գտնվելու վայրի կոորդինատները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՌԴ ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի վարչության աշխատակիցները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչական հարձակումը Նովոռոսիյսկում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանային ԱԴԾ վարչությունը։
«ՌԴ ԱԴԾ-ն Նովոռոսիյսկում ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչական հարձակում է կանխել Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի ուսումնական կենտրոնում։ Հրահանգիչը կատարողին է փոխանցել ուսումնական կենտրոնում գտնվող հետաքրքրության առարկա հանդիսացող օբյեկտների գտնվելու վայրի կոորդինատները, ուղղորդել, թե ինչպես ներթափանցել ուսումնական կենտրոն և ինչպես հրկիզող խառնուրդ պատրաստել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մեղադրյալը կատարել է ահաբեկչական հարձակման համար նախատեսված բոլոր հրահանգները, սակայն իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել չի կարողացել, քանի որ ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից։