ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Այսօր ժամը 14․20-ի սահմաններում, համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։
Տեղեկությոնը հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
75-ամյա տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են։