ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հարակից 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ է բռնկվել, սկզբում դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, հետո` ևս 8-ը։
«Ինչպես տեսնում եք, երկու հատվածներում շատ մոտ գտնվող բնակելի շենքեր կան։ Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի այդ շենքեր, բայց 2 շենքերի բնակիչները տարհանվել են»,– ասաց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է, հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են, դեպքի վայրում աշխատում է 13 մարտական հաշվարկ։
Սարգսյանը հավելեց, որ հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել։ Բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդադային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում։