Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ–ն
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Մարտի 24-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև մարտի 25-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած գիշերային ժամանակահատվածում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Բրյանսկի, Սմոլենսկի, Կալուգայի, Կուրսկի, Տվերի, Օրյոլի, Բելգորոդի, Տուլայի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Լենինգրադի մարզերի, Մոսկվայի մարզի և Ղրիմի Հանրապետության վրա», - ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։