Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը մայիսին կհանդիպեն Պեկինում. Սպիտակ տուն

Ի սկզբանե ԱՄՆ առաջնորդի այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցելու: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։
«Ուրախ եմ հայտնել, որ նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահի երկար սպասված հանդիպումը տեղի կունենա Պեկինում մայիսի 14-ին և 15-ին», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Լիվիտի խոսքով՝ տարվա ընթացքում Սի Ծինփինը տիկնոջ՝ Պեն Լիյուանի հետ պատասխան այց կկատարի Վաշինգտոն, որտեղ նրան կընդունեն Թրամփ ամուսինները։
Ի սկզբանե ԱՄՆ առաջնորդի այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով:
Մեկնաբանելով նշված գործողության շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լիվիտը նշել է, որ ԱՄՆ-ն մոտ է առանցքային նպատակներին հասնելուն:
«Մենք ընդհուպ մոտեցել ենք գործողության հիմնական խնդիրների կատարմանը», - ասել է նա՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտենում է Ուկրաինայի հակամարտության հնարավոր կարգավորմանը