ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայաստան է ուղարկվել 5 վագոն հացահատիկ (350 տոննա)։ Գնացքը Վրաստանով կհասնի Հայաստան։
Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 4 վագոն պարարտանյութ (271 տոննա) և 1 վագոն հնդկաձավար (68 տոննա)։ Իսկ դրանից առաջ նույն ճանապարհով Հայաստան էր ուղարկվել ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ: