ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտենում է ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կարծում եմ, որ նրանք (Ռուսաստանն ու Ուկրաինան) մոտ են այդ կարգավորմանը։ Ես դա վաղուց եմ ասում. ես ավարտեցի ութ պատերազմ, և նրանցից յուրաքանչյուրը պետք է ավելի բարդ լիներ, քան սա», - ասել Է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծում գտնելու ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահների ձեռք բերած ըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության հիմնական պատճառների վերացումը՝ Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիքների տեսքով: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ զարմացած է Կիևի ռեժիմի ղեկավարի ՝ ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու ցանկության բացակայությունից: Ինչպես ընդգծել է ԱՄՆ առաջնորդը, Զելենսկու հետ շատ ավելի դժվար է գործարք կնքել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: