Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածից 6 մարդ է տուժել. կադրեր

Թել Ավիվում վերջին հրթիռային հարձակման հետևանքով ավերածություններ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածի հետևանքով 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «Times of Israel»-ը՝ հղում անելով «Մագեն Դավիդ Ադոմ» շտապ բուժօգնության տվյալներին։
Լրատվամիջոցի տվյալներով` Թել Ավիվում վերջին հրթիռային հարձակման հետևանքով ավերածություններ են եղել։
«6 մարդ թեթև վնասվածքներ են ստացել», – ասվում է հրապարակման մեջ։
ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ օդային տագնապի ազդանշանից հետո հրթիռի բեկորներ են ընկել Թել Ավիվի խիտ բնակեցված շրջանում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: