«Շահեդներից» մինչև գերձայնային հրթիռներ. Իրանի ռազմական ներուժը

Sputnik
Իրանն ունի հիպերձայնային և բալիստիկ հրթիռների տպավորիչ զինանոց։ Սեփական հրթիռային ծրագրի վրա աշխատանքը սկսվելէ 1980-ականների իրանա-իրաքյան պատերազմից հետո, երբ պարզվել է, որ Սադամ Հուսեյնի զորքերը, որոնց ավիացիան և հրթիռային ուժերը ֆինանսավորել և մատակարարել են ԱՄՆ-ն, զգալիորեն գերազանցել են Իրանին հեռահար խոցման միջոցներով։
Սկսելով «Շահաբ-1» (մինչև 330 կմ հեռահարությամբ) և «Շահաբ-2» (մինչև 500 կմ հեռահարությամբ) համալիրներից, Իրանն այսօր արդեն ունի «Սեջիլ» երկաստիճան հրթիռ մինչև 2,5 հազար կմ հեռահարությամբ։
Վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ սկսել է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ կիրառել «Հեյբար Շեքան» (պարսկերենից թարգմանաբար նշանակում է «ամրոց քանդող») հրթիռներ։ Դրանք «Խորեմշեհր-4» դասի վերջին սերնդի շարքին են պատկանում, ունեն 2 000 կիլոմետր հեռահարություն, մարտագլխիկն ունի 1500-1800 կգ զանգված։
Թռիչքի ավարտին հրթիռը սկսում է մանևրել, ինչը այն շատ բարդ թիրախ է դարձնում հակաօդային պաշտպանության միջոցների համար:
1 / 12

«Սայեղե» «ցամաք-ծով» դասի հրթիռի արձակում

2 / 12

Իրանից արձակված հրթիռները երևում են Իսրայելի կենտրոնական հատվածի երկնքում

3 / 12

«Սեջիլ» հրթիռային համալիրներ

4 / 12

«Էմադ» մեծ հեռահարության «ցամաք-ցամաք» դասի բալիստիկ հրթիռի ցուցադրություն

5 / 12

Իրանական արտադրության «Mohajer-10» անօդաչու թռչող սարքը

6 / 12

Իրանի զինված ուժերի կողմից փոքր հեռահարության «Ֆաթեհ-110» հրթիռի արձակում

7 / 12

«Ֆաթահ» հրթիռ

8 / 12

«Խորամշահր-4» հրթիռի արձակում

9 / 12

«Շահեդ-136 Բ» անօդաչու թռչող սարքերը

10 / 12

DIO Arash, Arash. իրանական մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքը

11 / 12

«Հեյբար Շեքան» կամ «Հեյբարշեքան»՝ իրանական միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

12 / 12

Իրանից արձակված կասետային հրթիռի հետքերը Թել Ավիվի երկնքում