ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է գլխավորել Տաշքենդում ընթացող19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Յոթ տուրերում հայ շախմատիստը տարել է չորս հաղթանակ և երեք պարտիա ավարտել ոչ-ոքի: Մարտիրոսյանի ակտիվում 5,5 միավոր կա։ Նույնքան միավոր են վաստակել նաև ՖԻԴԵ-ի ռուսաստանցի վարպետ Արտյոմ Ուսկովը, Ուզբեկստանի գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և ուզբեկ միջազգային վարպետ Բահրոմ Բահրիլաևը: Հայկը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Ութերորդ տուրում Մարտիրոսյանը սպիտակներով խաղում է Աբդիսալիմովի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:
Նշենք, որ Գեորգի Աղզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր: Մահացել է 1986 թվականին 31 տարեկան հասակում ՝ ընկնելով Սևաստոպոլի մերձակայքում գտնվող կիրճը։