ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արեգակը ակտիվության նվազագույն մակարդակ է դրսևորում, միևնույն ժամանակ ակտիվության լիարժեք բացակայության մասին խոսել չի կարելի, այս իրավիճակը կարող է պահպանվել մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Լաբորատորիան նշել է, որ նախորդ օրերի ընթացքում նկատվել են անցած շաբաթվա մագնիսական փոթորկի մնացորդային բռնկումներ, արևային քամու արագությունը դեռ բարձր է։
Արեգակի վրա դիտվում են մի քանի բծերի միջին խմբեր, բայց գրեթե ոչ ակտիվ, դրանք բավարար են միայն, որ արեգակնային կոշտ ճառագայթման ֆոնային մակարդակը շատ մեծ անկում չունենա։ Արեգակնային բռնկումներ չկան։