Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Տեղամասով երթևեկությունը առայժմ բաց է մարդատարավտոմեքենաների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։Այսմասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը ։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Պատճառը առատ ձյունն է։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս«անցակետով անցնող ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով: