Ռուսական զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին. ՊՆ

Հավածներ են հասցվել նաև հեռահար ԱԹՍ–ների հավաքման և գործարկման վայրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչուները, հրթիռային ուժերը և հրետանին հարվածել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտներին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի, ինչպես նաև հեռահար անօդաչուների հավաքման և գործարկման վայրերին ու Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 147 շրջաններում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։