Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. Կրեմլ

Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը, այդ թվում` առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
ՌԴ–ն ակնկալում է, որ էներգետիկ ոլորտում Հայաստանի հետ գործակցությունը կշարունակվի. Լիցկայ
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։