Լենինգրադի մարզում մոտ 24 ժամում ավելի քան 60 անօդաչու է ոչնչացվել. մարզպետ

Վիբորգի շրջանի Երմիլովո գյուղի մոտակայքում անօդաչուներից մեկն ընկնելիս վնասել է էլեկտրահաղորդման սյունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Լենինգրադի մարզում մոտ 24 ժամում ավելի քան 60 անօդաչու է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Մարզպետը հավելել է, որ անօդաչուներից մեկն ընկնելիս վնասել է Վիբորգի շրջանի Երմիլովո գյուղի մոտ գտնվող էլեկտրահաղորդման սյունը։ Անօդաչուի ընկնելու վայրում դաշտի չոր խոտերն են բռնկվել, այժմ կրակը մարվում է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։