Իրանը հակամարտության մեջ պաշտպանական մոտեցումից անցել է հարձակողական մոտեցման

Իրանը առաջատար սպառազինություն է արտադրում, և դրա օգտագործումն ամբողջությամբ կխափանի հակառակորդի ծրագրերը, նշելէ իրանցի բարձրաստիճան զինվորականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանըպաշտպանական մոտեցումից անցել է հարձակողական մոտեցման ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում։ Այսմասին, ինչպես հաղորդում Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին։
«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ իսլամական Իրանի պաշտպանության հարցում Զինված ուժերի դոկտրինը պաշտպանականից փոխվել է հարձակողականի։ Այդ դոկտրինի համաձայն ՝ մենք փոխել ենք ռազմավարությունը մարտի դաշտում», – հայտարարել է Աբդոլահին։
Նա նշելէ, որ Իրանն առաջատար սպառազինություն է արտադրում, և դրա օգտագործումն ամբողջությամբ կխափանի հակառակորդի ծրագրերը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: