ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանը կպատասխանի ցանկացած սպառնալիքի բոլոր հասանելի միջոցներով, ԱՄՆ–ն դեռևս չի գիտակցում ողջ հնարավորությունները և կտեսնի դրանք մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Մենք վճռական ենք արձագանքելու ցանկացած սպառնալիքի նույն մակարդակով, որով մեզ զսպում են, ԱՄՆ–ն չգիտի մեր կարողությունները և կտեսնի դրանք մարտի դաշտում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Իրանի էլեկտրակայանների վրա հարձակման դեպքում ԻՀՊԿ-ն պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան ռազմաբազաների գործունեությունն ապահովող տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: