ՀՕՊ–ը Ռուսաստանի մարզերի վրա գիշերը ուկրաինական 249 անօդաչու է խոցել. ՊՆ

Անօդաչուները խոցվել են 12 մարզերի և Ազովի ծովի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ուկրաիանական 249 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Մոսկվայի մարզի և Ազովի ծովի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։