Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի շախմատի խոշոր մրցաշարի առաջատարն է

Մրցաշարի ավարտին մնացելէ չորս տուր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի- Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայ շախմատիստը վեց տուրերում տարել է չորս հաղթանակ և երկու պարտիա ավարտել ոչ-ոքի: Մարտիրոսյանն ունի5 միավոր։ Նույնքան է վաստակել նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Արտյոմ Ուսկովը։
Հայկը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:
Նշենք, որ Գեորգի Աղզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր: Մահացել է 1986 թվականին 31 տարեկան հասակում ՝ ընկնելով Սևաստոպոլի մերձակայքում գտնվող կիրճը։