ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանում 90 օրով կփակվի Սարալանջի պողոտայի մի հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան - Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը, Վաղարշյան - Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարահատվածը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ տվյալ հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվելու։