«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ է փախուստի դիմել. ՔԾ

ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ է փախուստի դիմել։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից»,– ասված է հայտարարությունում։
Քրեակատարողական ծառայությունը նշել է, որ հաղորդում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։