Ռուսաստանը եվրոպական պետություններին հայհոյանքներով չի հիշում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Եվրոպան բարդ դրության մեջ է, ընդ որում նախկինի պես չի ցանկանում երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ցանկանում է շարունակել հակամարտությունն Ուկրաինայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանըեվրոպական պետություններին հայհոյանքներով չի հիշում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով մի իմաստուն դիվանագետի ասածն այն մասին, որ դիվանագիտությունը մարդուն գրողի ծոցն ուղարկելու ունակությունն է այնպես, որ նա իսկապես ցանկանա այնտեղ գնալ:
«Ոչ, մենք ոչ ոքի երբեք հայհոյանքներով չենք հիշում։ Գիտեք, մի իմաստուն դիվանագետ շատ խելացի բան է ասել։ Ի՞նչ է դիվանագիտությունը. այն մարդուն գրողի ծոցն ուղարկելու ունակությունն է այնպես, որ նա իսկապես ցանկանա այնտեղ գնալ», - ասել է Պեսկովը ի պատասխան «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին հարցին, թե արդյոք Ռուսաստանը Եվրոպային հայհոյանքներով է «ուղարկել» գրողի ծոցը։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, Եվրոպան բարդ դրության մեջ է, ընդ որում նախկինի պես չի ցանկանում երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ցանկանում է շարունակել հակամարտությունն Ուկրաինայում:
«Եվրոպանպառակտվում է հակասություններից, Եվրոպան բարդ վիճակում է, Եվրոպան նախկինի պես չի ցանկանում մեզ հետ խոսել, Եվրոպան նախկինի պես ցանկանում է շարունակել պատերազմը Ուկրաինայում և չգիտի, թե ինչպես վճարել դրա համար»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։