Կատարում ծովի վրա ուղղաթիռ է կործանվել

Կատար
Ծովի վրա կործանված ուղղաթիռում գտնվող 7 հոգուց 6-ը զոհվել են, մեկ հոգու որոնումները շարունակվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Կատարում տեխնիկական անսարքության պատճառով ուղղաթիռ է կործանվել և ընկել տարածքային ջրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կատարի պաշտպանության նախարարությանը։
«Կատարի պետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ուղղաթիռով պլանային առաջադրանքի կատարման ժամանակ տեխնիկական անսարքություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով այն կործանվել է երկրի տարածքային ջրերում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կատարի ՆԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ծովի վրա կործանված ուղղաթիռում գտնվող 7 մարդուց 6-ը զոհվել են, մեկ հոգու որոնումները շարունակվում են: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Կատարում կործանված ուղղաթիռում թուրք զինծառայող և ASELSAN-ի երկու մասնագետ են եղել։
Նախարարությունը չի նշել, թե որ գերատեսչությանն է պատկանել ուղղաթիռը և ովքեր են եղել զոհվածները: