Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ օգտագործել է ռադարների համար քիչ նկատելի ԱԹՍ-ներ

Իրանական հրթիռներ. Արխիվային լուսանկար
Իրանի բանակից նշել են, որ «Արաշ-2»-ի արտադրությունը շատ ավելի էժան է, քան այդ անօդաչուն որսալու համար օգտագործվող միջոցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Իրանը Թել Ավիվի օդանավակայանի վրա հարձակման ժամանակ օգտագործել է կատարելագործված և ռադարների համար քիչ նկատելի «Արաշ-2» կամիկաձե անօդաչուներ, որոնց կիրառման հեռահարությունը հասնում է երկու հազար կիլոմետրի: Այս մասին հայտնում է «Tasnim»-ը՝ վկայակոչելով Իրանի բանակի հայտարարությունը։
Մարտի 21-ին իրանական բանակը հարվածել էր Թել Ավիվի օդանավակայանում վառելիքի բաքերին, որոնք օգտագործվում են լիցքավորող ինքնաթիռների սպասարկման համար:
«Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակումն իրականացվել է կատարելագործված «Արաշ-2» անօդաչուների օգնությամբ։ Դրանց կիրառման հեռահարությունը հասնում է երկու հազար կիլոմետրի», – ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ այդ անօդաչուները շատ փոքր ռադիոլոկացիոն տեսանելիություն ունեն և կարող են երկար ժամանակ գտնվել օդում:
«Արաշ-2»-ի արտադրությունը շատ ավելի էժան է, քան այդ անօդաչուն որսալու համար օգտագործվող միջոցները: Միևնույն ժամանակ, ըստ բանակի հայտարարության, այդ ԱԹՍ-ի հավաքումը, պատրաստումը և գործարկումն իրականացվում է բավական արագ, ինչը թույլ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ անօդաչուներ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: