Հայաստանի նախագահը Թբիլիսիում հանդիպել է վրացի գործընկերոջ հետ

Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը Թբիլիսիում
Առանձնազրույցի մանրամասները չեն հրապարակվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը Վրաստանում է գտնվում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորության առիթով, առանձին հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ՝ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:
Նշվում է, որ Խաչատուրյանը ցավակցություն և զորակցություն է հայտնել Կավելաշվիլիին` Իլյա 2–րդի մահվան կապակցությամբ: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանում պաշտոնական այցով եղել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին: Իր հերթին, Վրաստանի նախագահը Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով Հայաստանում է եղել 2025 թվականի ապրիլին: