Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ–ը ոչնչացրել է 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում մարտական ​​պատրաստության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մարզի, Վլադիմիրի, Բելգորոդի, Կուրսկի, Տուլայի, Ռյազանի, Ռոստովի, Վորոնեժի և Բրյանսկի մարզերի, ինչպես նաև Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։