Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Ուֆայի վրա, կան տուժածներ

ԱԹՍ–ներից երկուսն ընկել են կառուցվող շենքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Ուֆայի վրա։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնել է Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը MAX մեսենջերում:

«ԱԹՍ–ների հերթական հարձակումը Բաշկորտոստանի վրա։ Անօդաչուները խոցվել են Ուֆայի նավթավերամշակման գործարանների շրջանում։ Դրանցից երկուսը ընկել են կառուցվող շենքի վրա։ Արդյունքում այրվել է ջերմամեկուսացնող նյութը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ հրշեջներն օպերատիվ կերպով վերացրել են կրակը», – հայտնել է Խաբիրովը։

Նրա խոսքով՝ երկու շինարարներ թեթև վնասվածքներ են ստացել, հոսպիտալացում չի պահանջվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։